Մերկելը հրապարակայնորեն վիրավորել է Մեյին
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Զալցբուրգում ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Պարբերականը նշում է, որ Մեյը կանգնած է եղել եվրոպական մի շարք առաջնորդների կողքին, երբ նրանց մոտեցել է Մերկելը: Վարչապետը ժպտացել է և թեքվել Մերկելի կողմը, սակայն վերջինս անտեսել է նրան և մոտեցել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին:
BBC- ի քաղաքական խմբագիր Նիք Ուոթի խոսքերով՝ ավելի վաղ անձնական զրույցի ժամանակ Մերկելը վարչապետին հայտարարել է, որ Բրիտանիան պետք է «մի փոքր համբերի» Բրեքսիթի շուրջ բանակցություններում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեյը պլանավորում է մինչեւ նոյեմբեր հետաձգել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները: