Հայերեն   English   Русский  

Զեյնալյանը չի վերցնի ավագանու մանդատը. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 609

«Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի վերցնի Երևանի ավագանու անդամի մանդատը։

Այս մասին «Ազատություն» ռկ-ի հետ հարցազրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը

«Մեզ ավագանու անդամի երեք մանդատ է տրվել։ Ուզում եմ օգտվել այս առիթից ու շնորհակալություն հայտնել «Լույս» դաշինքին երևանցիների տված ձայների համար։ Այս ծանր պայմաններում, հետհեղափոխական պայմաններում... սա նորմալ ընտրարշավ չէր, էկստրաօրդինար վիճակ էր երկրում։ «Լույս» դաշինքը, որ ստեղծվել է այս պայմաններում, 20-25 օր առաջ, կարելի է ասել Հայաստանում երրորդ ուժն է։ Մենք լուրջ հայտ ենք ներկայացրել։ Ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին աջակցության համար, կարծում եմ, որ այս ձայները աճող, ոչ թե նվազով ձայներ են»,-ասաց Մարուքյանը։

Մարուքյանը տեղեկացրեց, որ «Լույս» դաշինքից Երևանի ավագանի կգնան Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Անի Խաչատրյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: