Մերկելը զղջում է սեփական սխալների համար. Die Welt
Մերկելի խոսքերով` ինքը շատ կենտրոնացած է եղել ներքին գործերի նախարարության ներսում տեղի ունեցող իրադարձությունների վրա, այլ ոչ թե այն հանգամանքի վրա, թե ինչն է խանգարում մարդկանց:
Կանցլերը խոստովանել է, որ Մասենի շուրջ ստեղծված իրավիճակում ամեն ինչ չէ, որ ճիշտ է արվել: Չնայած այն հանգամանքին, որ նա գրեթե երկրի կառավարությանը ճգնաժամի առաջ կանգնեցրեց, քանի որ նրան պատրաստվում էին նշանակել ներքին գործերի նախարարության ստատ-քարտուղար, որն ավելի բարձր աշխատավարձ է ենթադրում:
«Ես շատ ցավում եմ, որ նման բան կարող էր տեղի ունենալ», - հայտարարել է Մերկելը:
Նշվում է, որ պաշտոնյային նշանակելու որոշումը փոխվել է: Մասենը կդառնա ներքին գործերի նախարարության եվրոպական և միջազգային հարցերով հատուկ հանձնակատար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի քաղաքացիները հպարտանում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից: