Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունը` «ռուսական գործի» նախաձեռնողի հրաժարականի մասին


  
դիտումներ: 311

CBS News հեռուստաընկերության փոխանցմամբ` Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնը, որը «ռուսական միջամտության» գործով հետաքննության նախաձեռնողներից մեկն է, հրաժարական չի տվել: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Ռոզենշտեյնը մանրամասնորեն բանակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Նա նաև հավելել է, որ Ռոզենշտեյնը մտադիր է սեպտեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ:

Սանդերսն ընդգծել է, որ գլխավոր դատախազի առաջին տեղակալը աշխատանքից չի հեռացվել և հրաժարական ևս չի տվել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոզենշտեյնը մտադիր է հրաժարական տալ:

Ինչպես նշվել էր, Ռոզենշտեյնը կարծում է, որ Թրամփը մտադիր է հեռացնել իրեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: