Հայերեն   English   Русский  

«Երևանը հիասքանչ է». Թուրք սահմանախախտ տղան զբոսնել է մայրաքաղաքում. Էրմենիհաբեր


  
դիտումներ: 682

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմեն ազատ է արձակվել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ նախօրեին թուրք տղան հոր հետ Երևանով զբոսնելիս պատասխանել է «Հյուրիյեթի» թղթակցի հարցերին:

Հարցազրույցում Ումութ Ալի Օզմենը պատմել է, որ հետաքրքրությունից դրդված է հատել սահմանը, միշտ հետաքրքրվել է Հայաստանով, այստեղ ապրող մարդկանցով:

Թուրքական կայքում հրապարակված տեսանյութում լրագրողը հարցնում է «Ուութ Ալի, սահմանը հատեցիր և հասար Երևանի սրտին: Ի՞նչ կասես, արժե՞ր». ինչին թուրք տղան պատասխանում է. «Այո, արժեր: Հիասքանչ քաղաք է, հրաշք տեղ: Մաքուր քաղաք է, ոչ մի աղբ չես գտնի: Հիանալի քաղաք է»:

Թուրք սահմանախախտը շեշտել է, որ հայկական կալանավայրում իրեն լավ են վերաբերվել, լրագրողի այն հարցին թե արդյոք նրա նկատմամբ բանտում ճնշում, բռնություն գործադրվել է, Օզմենը պատասխանել է. «Ոչ, ամեն բան շատ լավ էր»:

Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: