Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ պետքարտուղարը Իրանի իշխանություններին «անօրինական ռեժիմ» է անվանել


  
դիտումներ: 602

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրանական իշխանությունները «անօրինական ռեժիմ են» հանդիսանում: Գրում է Russian.rt.com-ը:

«Վերջին 40 տարիների ընթացքում Իրանի ծառայության ցուցակը ցույց է տալիս, որ այն ՄԱԿ կանոնադրության ամենավատ խախտողներից մեկն է: Սա իսկապես անօրինական ռեժիմ է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքերը:

Համապատասխան հայտարարությամբ Մայք Պոմպեոն հադնես է եկել Նյու Յորքում Իրանի հարցով կայացած կոնֆերանսի ընթացքում:

Պոմպեոն նաև վերահաստատել է, որ ԱՄՆ-ն մեղադրում է Իրանի իշխանություններին Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ:

Ավելի վաղ Պոմպեոն քննադատել էր Իրանի հայցը ՄԱԿ-ի Միջազգային դատարան` պատժամիջոցների վերականգման կապակցությամբ, այն անվանելով փորձ` միջամտել Վաշինգթոնի ինքնիշխան իրավունքներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: