Հայերեն   English   Русский  

Մամեդյարովը միջազգային հանրությանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոչ է արել


  
դիտումներ: 401

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալիս անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:

«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ուժեղ ուղերձ հղել և ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս անհապաղ ու անվերապահորեն սկսի հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի իրագործումը»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Եթե Հայաստանի նոր ղեկավարություննիրեն ժողովրդավարական է անվանում, ապա այն պետք է գործի օրենքի գերակայության և ժողովրդավարական արժեքների համաձայն, պայմաններ ստեղծի արտաքսված մարդկանց հայրենի հողեր վերադարձնելու և իրենց զինված ուժերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու համար»,- հավելել է Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարնընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնավարության և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության հիման վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: