Հայերեն   English   Русский  

Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել 69 «ահաբեկիչների»


  
դիտումներ: 517

Նախքան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բեռլին մեկնելը թուրքական կողմը Գերմանիային է փոխանցել այն անձանց ցուցակը, որոնց ինքը ահաբեկիչներ է համարում, գրում է թուրքական «Յենի Աքիթ» թերթը:

Ցուցակում տեղ են գտել 69 անձանց անուններ, ովքեր Գերմանիայի տարածքում թաքնվում են թուրքական արդարադատությունից: Թուրքիան ներկայացրել է նրանց հասցեներն ու լուսանկարներ, որոնք հաստատում են «ահաբեկիչների»՝ Գերմանիայում գտնվելը: Անկարան պահանջում է արտահանձնել այդ անձանց:

Ահաբեկիչ հայտարարվածների թվում նշված է նաև լրագրող Ջան Դյունդարի անունը: Գերմանական «BILD» թերթը հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է չեղարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսը, եթե դրան մասնակցի նաև Դյունդարը:

Սեպտեմբերի 26-ին գերմանական զանգվածային լրատվական միջոցները հաղորդել են Բեռլինի բարձրաստիճան ոստիկանի՝ Թուրքիայի օգտին լրտեսության մեջ կասկածելու մասին: Ենթադրվում է, որ նա թուրք ընդդիմադիրների հասցեները փոխանցել է թուրքական հետախուզության աշխատակիցներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: