Հայերեն   English   Русский  

Ամալ Քլունին մասնակցել է ՄԱԿ-ում լրագրողների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը


  
դիտումներ: 888

Ակտիվիստ Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մասնակցել է լրագրողների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը: Գրում է Russian.rt.com-ը:

Իր ելույթի ժամանակ Քլունին հիշեցրել է ռոհինջա մուսուլմանական փոքրամասնության ծանր վիճակը լուսաբանող երկու լրագրողների մասին, որոնց Մյանմայի իշխանությունները դատապարտել են են յոթ տարվա ազատազրկման:

«Աուն Սան Սու Չժին բոլորից լավ գիտի, թե ինչ է դա նշանակում՝ քաղբանտարկյալ լինել Մյանմայում ... Սակայն այսօր հենց նրա ձեռքում է լրագրողների ազատության, իրենց երեխաների հետ վերամիավորման, մամուլի ազատության և ճշմարտության բանալին» - հայտարարել է Քլունին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շուրջ 800 հազար ռոհինջաներ, որոնք բնակվում են Մյանմայի Ռակքայն նահանգում, բռնության են ենթարկվում Մյանմայի կառավարության կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: