Հայերեն   English   Русский  

Փրկարարները մարել են բեռնատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը. Դիլիջանի թունելը բաց է (լրացված)


  
դիտումներ: 1163

Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի թունելում այրվումէ բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ էօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 14:00-ին:

Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել են «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Բոբկով Անդրեյ Միխայիլովիչ, Բելառուսի քաղաքացի) և կենցաղային տեխնիկայով բեռնված կցորդը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Դիլիջանի թունելը բաց է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: