ԵՄ-ն պատրաստ է գումար հատկացնել Սիրիայում ահաբեկիչների զինաթափման համար
դիտումներ: 593
Դիվանագետի խոսքերով` ԵՄ երկրները շահագրգռված են, որպեսզի սիրիացի փախստականները վերադառնան հայրենիք:
Զուևն ընդգծել է, որ նման ծրագրի նախապատրաստումը մի քանի ամիս կշարունակվի, սակայն դեռ չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ և Սիրիայի իշխանությունների կողմից խնդրանք:
«Ես վստահ եմ, որ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ, իսկ մենք ունենք մի շարք խոշոր դոնորներ, ինչպիսիք են Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, որոնք շահագրգռված են, որպեսզի Մերձավոր Արևելքից և հատկապես Սիրիայից դադարեցնեն միգրացիայի հոսքը», - հավելել է նա: