Հայերեն   English   Русский  

«Կներես, սովորաբար ես ջենթլմեն եմ». Ռոնալդուի խոսքերը ենթադրյալ բռնաբարությունից հետո


  
դիտումներ: 611

Ֆուտբոլային աստղ Ռոնալդուն մեղադրվում է բռնաբարության մեջ, դատական գործի փաստաթղթերը հրապարակվել են: Այս մասին հաղորդում է TheSun-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին: Ամերիկացի Կատրին Մայորգան պնդում է , որ ֆուտբոլիստը բռնաբարել է իրեն Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում: Նա աշխատում էր շենքում գտնվող ակումբներից մեկում, երբ հանդիպել է այն ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստին.

«Ես փորձում էի ընդդիմանալ: Ռոնալդուն բռնի ուժով սեռական գործողություն իրականացրեց, որից հետո ասաց, որ ցավում է, սովորաբար «ինքն իրեն ջենթլմենի նման է պահում»»:

Դրանից հետո կինը դիմում է փաստաբանի և արտադատարանական գործարք է կնքվում . Ռոնալդուն 287 ֆունտ է վճարում լռության համար:

Կատրին Մայորգան պնդում է, որ դատարան չի դիմել, քանի որ վախեցել էր ֆուտբոլիստի հետապնդումներից և հանրային խայտառակությունից: Սակայն #Metoo շարժումը ոգեշնչել է նրան, և նա որոշել է արդարադատության հասնել:

Ռոնադուն հերքում է մեղադրանքները: Նրա խոսքով՝ սեռական հարաբերությունը փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունեցել: Սակայն հայտնի է, որ Ռոնալդուն ընդունել է՝ Մայորգան նրանք մի քանի անգամ խնդրել է կանգ առնել ենթադրալ բռնաբարության ժամանակ:

ռոնալդու/Մայորգա





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: