Հայերեն   English   Русский  

Ոսկանապատը կռվել ու շարունակելու է կռվել հայ ժողովրդին ու հայկական պետություններին սպառնացող բոլոր վտանգների դեմ՝ լինեն դրանք ներսի, թե դրսի.Հրանտ Մելիք-Շահնազարյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 717

Voskanapat.info-ի, այնտեղ գրող մեր հեղինակների, իմ ու մեր թիմակիցների դեմ հերթական արշավն է սկսվել Facebook-ում։

Հիմնականում արտասահմանաբնակ ու ռուսալեզու օգտատերեր են (հիմնականում կեղծ պրոֆիլներ), որոնք կեղտոտ ստեր են տարածում մեր մասին, փորձում վարկաբեկել և այլն։ Ձեռագիրը շատ ծանոթ է՝ այդեպս հիմնականում ադրբեջանցիներն ու թուրքերն են աշխատել մեր կայքի դեմ։ Բայց մեջները հայեր էլ կան (անգամ ծանոթ մարդիկ), որոնց նման պահվածքը իրենց իրական նպատակների ու ձգտումների մասին առնվազն լուրջ կասկածների հիմք է տալիս։

Ինչևէ, շների հաչոցին շատ ուշադրություն չեմ դարձնում, բայց ուզում եմ մի կարևոր բան ասել։
Ուրեմն այսպես։ Շատերը վստահ են, որ «Ոսկանապատի» հիմնական առաքելությունը թուրք-ադրբեջանական քարոզչության դեմ պայքարն է։ Դա, իհարկե, այդպես է։ Բայց մենք երբեք չենք սահմանափակվել միայն թուրքերին ու ադրբեջանցիներին պատասխանելով։ Ոսկանապատը կռվել ու շարունակելու է կռվել հայ ժողովրդին ու հայկական պետություններին սպառնացող բոլոր վտանգների դեմ՝ լինեն դրանք ներսի, թե դրսի։ Կրկնում եմ՝ բոլոր։ Ու եթե հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ այդ պայքարի դաշտը Թուրքիայի և Ադրբեջանի սահմանից տեղափոխվել է ներս, մտել մեր տները, հոգևոր ոլորտ ու հարվածում է մեր ժողովրդին ու բանակին ներսից, ուրեմն մենք էլ ստիպած շարունակել մեր պայքարը այստեղ։ Դուր գա դա ինչ-որ մեկին, թե ոչ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: