Հայերեն   English   Русский  

«​Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է». Գևորգ Պետրոսյան


  
դիտումներ: 886

Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մի գլուխկոտրուկ առաջ քաշեց երկու հայտարարություններվ:

Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

«Վարչապետը նախ հայտարարեց, թե Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ են ունենում Հանրապետական կուսակցության վերնախավի հետ, փորձում են սեփական հարցեր լուծել։ Սրանով նա կասկածի մեջ գցեց իր գործընկերներին նաև: Եվ երկրորդ հայտարարությունն այն է, որ ինքն ընդամենը 4 հավատարիմ մարդ ուներ վարչապետի պաշտոնին հավակնելիս, որից մեկն ինքն էր», - հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։

Նա նշեց, թե այս երկու հայտարարությունները թիրախավորել են «Ելք» խմբակցության անդամները և մեկը մեկին հերթ չեն տալիս, որպեսզի փորձեն ցույց տալ, թե ովքեր են այն մյուս 3-ը։

«Երբ պարոն Մարուքյանն ասում է, որ կուլիսային հանդիպումներ են ունենում, հլը մի հատ հիշեք, էդ ով է ում հետ կուլիսային հանդիպում ունեցել, ով է ում խելքի գցել, ոնց կարելի է տապալել վարչապետի նախաձեռնությունները։ Հիմա եկել եք կուլիսային հանդիպումներում ուրիշ բաներ եք խոսում, հրապարակային այլ բաներ եք ասում, մեզ վարկաբեկելու համար, պարոն Մարուքյան: Մեզ հնարավոր չէ վարկաբեկել այդ մեթոդներով», -ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ իրականում խնդիրը եղել է հետևյալ. «Որպեսզի ցանկացած պետական կառույց կարողանա արդյունավետ գործել, մենք պատգամավորներս առաջին հերթին առնվազն օրենսդրության մակարդակում վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են կառույցների, այդ թվում՝ ԱԺ-ի բնականոն աշխատանքը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: