Հայերեն   English   Русский  

Վանաձորցի դպրոցական Տիգրանը կոմայից դուրս է եկել


  
դիտումներ: 3799

Այս ընթացքում շատերն են հետաքրքրվում, թե ինչպես է Տիգրանը: Ի ուրախություն բոլորիս՝ ուզում եմ հայտնել, որ Տիգրանը կոմայից դուրս է եկել: Շնորհակալ ենք ձեր բոլորի հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:

Սակայն Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի. դեռևս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը և մնացած զգայարանները:

Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ վիրահատություն, Տիգրանի համար շատ կարևոր է ձեր աջակցությունը:

Հիշեցնենք, որ Վանաձորցի դպրոցական 17-ամյա Տիգրանը ավելի քան մեկ ամիս անգիտակից վիճակում պառկած է Երևանի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Վանաձորի դպրոցներից մեկում Տիգրանը, փորձելով ազատել դասընկերոջը ծեծկռտուքից, ծանր վնասվածք է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում, վնասվել են սիրտը և լյարդը: Այս դեպքը մեծ արձագանք գտավ ոչ միայն հայրենի քաղաքում, այլ նաև հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներում:
Վանաձորցի բժիշկներին հրաշքով հաջողվեց խլել Տիգրանին մահվան ճիրաններից, և 15 րոպե կլինիկական մահից հետո նրա սիրտը կրկին սկսեց բաբախել: Սակայն մինչ օրս Էրեբունի հիվանդանոցում բժիշկներն ամեն օր պայքարում են նրա կյանքի համար:

Մանե Պապյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: