Հայերեն   English   Русский  

«Ինչո՞ւ է ոգևորվել Գևորգ Պետրոսյանը». Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 700

Գևորգ Պետրոսյանը երկու անգամ խախտեց պատգամավորական էթիկան:

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ դահլիճում կա որոշակի սոլիդարություն իրար նկատմամբ հարգանք ունենալու.«Հույս ունեմ՝ Գևորգ Պետրոսյանը նյութեր կարդալիս միայն վերնագրերը չի կարդում, ինչպես Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր »:

«Ինչո՞ւ է ոգևորվել Գևորգ Պետրոսյանը. նա պետաիրավական հանձնաժողովում արել է առաջարկություն, հասկացանք, ա՛յ, ախպեր ջան, հիմա ասում ենք՝ էդ առաջարկությունը կապ ունի վարչապետի կողմից պլանավորված նախագծի հետ առ այն, որ նա հրաժարական կարող է տալ և երկու անգամ չընտրվել, ու հիմա եթե էդքան դուխ ունես ու տենց բան ես առաջարկում, դուխ ունեցի ու ասա՝ հա, դրա համար եմ առաջարկում: Առաջարկում ես, հետո 46 հատ ինտերվյու տալիս, ասում՝ դրա հետ կապ չունի», - նշեց նա:

Անդրադառանալով Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «Ելք» խմբակցության անդամները մեկը մեկին հերթ չեն տալիս, որպեսզի փորձեն ցույց տալ, որ իրենք ևս կողմ են քվեարկել վարչապետի ընտրությունների ժամանակ՝ Մարուքյանը նշեց. «Ես որ խնդիր եմ ունենում վարչապետի հետ, իրա աչքերի մեջ նայում, ասում եմ: Թող ամեն մարդ իր դարդը լացի, մենք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չուենք: Ասել ենք՝ աջակցում ենք Ազգային ժողովը ցրելու գործընթացին, ուրեմն` աջակցում ենք »:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: