Քլինթոնը զուգահեռ է անցկացրել ռուսական միջամտության և սեպտեմբերի 11-ի միջև
Քլինթոնի խոսքերով՝ շատ կարևոր է մինչև վերջ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, այդ թվում ընտրություններում WikiLeaks- ի կոմպրոմատի առաջացման և Cambridge Analytic-ի ազդեցության հարցերում:
Քաղաքական գործիչը շեշտել է, որ «ռուսական միջամտությունը» նախադեպ է ստեղծել, երբ Միացյալ Նահանգները «այլ պետության կողմից հարձակման ենթարկվեց», իսկ իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին:
«Ես նկատի ունեմ, որ դա կարծես... սեպտեմբերի 11-ից հետո Ջորջ Բուշն ասաց.« Գիտեք, ես ժամանակ չունեմ հանդիպումների համար: Ես ժամանակ չունեմ դրա մասին անհանգստանալու համար», - ասել է Քլինթոնը:
Նա ընդգծել է, որ ապացույցները շարունակում են կուտակվել, սակայն ԱՄՆ իշխանությունները դրանք բավարար չեն համարում:
«Եվ ես կարող եմ միայն հույս ունենալ և աղոթել, որ մենք չենք կրկնի դա միջանկյալ ընտրություններում», - հավելել է Քլինթոնը:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հիմնավորել էր «ռուսական գործի» լեգիտիմությունը: