Հոկտեմբերի 7-ին կկայանա Պոմպեոյի և Կիմ Չեն Ընի հանդիպումը
Հոկտեմբերի 6-10-ը Պոմպեոն կայցելի Ճապոնիա, Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա և Չինաստան: Հոկտեմբերի 6-7-ը Տոկիոյում կկայանա ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը վարչապետ Սինձո Աբեի և արտաքին գործերի նախարար Թարո Կոնոյի հետ, իսկ Փհենյանում Պետդեպարտամենտի ղեկավարը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ», - ասել է Նաուերթը:
Հոկտեմբերի 8-ին Սեուլում Պոմպեոն կհանդիպի Հարավային Կորեայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ, շրջագայության ավարտին կայցելի Պեկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերին կայցելի Փհենյան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովին նախապատրաստվելու նպատակով: