ԱՄՆ-ի գործերին միջամտելու Ռուսաստանի փորձերը մթագնում են Չինաստանի գործողությունների համեմատ. Փենս
Գործակալությունն, ամբողջ փաստաթուղթը վերլուծելուց հետո եկել է այն եզրակացության, որ Փենսի խոսքերը կարող են ավելի լարել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտությունը:
Մասնավորապես, ԱՄՆ-ի փոխնախագահը մտադիր է պատմել ԱՄՆ-ի գործերին միջամտելու Պեկինի փորձերի մասին՝ օգտագործելով Միացյալ Նահանգների ղեկավարության հետ տարաձայնությունները: Այդ կապակցությամբ ելույթում ուշադրություն կհրավիրվի նաև Ռուսաստանի միջամտությանը:
«Վերջերս հետախուզական համայնքի բարձրաստիճան անդամներից մեկն ինձ ասաց, որ ռուսների գործողությունները մթագնում են՝ ամբողջ երկրում Չինաստանի կատարած գործողությունների համեմատ», - հայտարարել է Մայք Փենսը:
Վաշինգթոնի և Պեկինի միջև առևտրային վեճերով սկսված հակամարտությունը վերջերս տեղափոխվել է մեկ այլ հարթություն: