Կալիֆորնիայի նահանգապետը վետո է դրել հակաթուրքական օրինագծի վրա
Օրինագիծը 2018թ. օգոստոսի 29-ին հաստատվել էր Կալիֆորնիայի Սենատի կողմից, որից հետո օրենքի ուժ հաղորդելու համար Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը այն ներկայացրել էր նահանգապետ Ջերի Բրաունին:
Սենատի 1597-րդ բանաձևում մասնավորապես նշվում է`
«Նահանգային օրենսդրական նախագիծը արգելում է Կալիֆորնիայի պաշտոնյաների և ուսուցիչների թոշակների հիմնադրամներին (CalPERS եւ CalSTRS) որևէ ներդրում կատարել թուրքական կառավարությանը պատկանող,վերջինիս կողմից կառավարվող կամ նրա հետ առնչվող տնտեսական ձեռնարկություներում: Հիմնադրամները նաև պետք է պարտավոր լինեն հետ վերցնել նախկինում կատարած իրենց ներդրումները՝ Միացյալ Նահանգների դաշնակցային իշխանության կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ գործադրելու որոշումին հաջորդող վեց ամիսների ընթացքում»:
Բանաձևում շեշտվում է, որ այս քայլերը արվում են որպես հակազդեցություն՝ Հայոց Ցեղասպանության իրողությունը հերքելու Անկարայի վարքագիծին: