ԶԼՄ-ները Պոմպեոյի և Կիմ Չեն Ընի բանակցություններից մանրամասներ են հայտնել
դիտումներ: 339
Այդ մասին հայտնել է DongA պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Հոկտեմբերի 7-ին Պոմպեոն հանդիպում է անցկացրել և ճաշել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի անցկացման շուրջ», - նշված է տեքստում:
Պոմպեոն և Կիմ Չեն Ընը քննարկել են նաև Կորեական թերակղզու միջուկային զինաթափման հարցերը, մասնավորապես, Յոնբյոնում միջուկային օբյեկտի ապամոնտաժման հնարավորությունը, ինչպես նաև պատերազմի ավարտի մասին դեկլարացիայի ընդունումը և Միացյալ Նահանգների կողմից համապատասխան գործողությունները: