Հայերեն   English   Русский  

«Չեմ համբերում` երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում». Մովսիսյանը վերադառնում է հավաքական


  
դիտումներ: 345

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրել է հավաքական վերադարձի մասին.

«Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը` չկա:

Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարհորդությունը: Սպասում եմ լեփ-լեցուն ստադիոնի` հոկտեմբերի 13-ին և 16-ին: Մենք միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք վերսկսել հաղթական ուղին»,- գրել է Մովսիսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: