ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել և հայտնել, որ Նիկի Հեյլիի պաշտոնանկությունից հետո չի զբաղեցնի Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը Հեյլիի փոխարեն «հիանալի թեկնածու» է առաջադրելու:
Նա նաև ընդգծել է, որ չի զբաղեցնի այդ պաշտոնը:
Ավելի վաղ Թրամփը ափսոսանք էր հայտնել, որ չի կարողացել իր դուստր Իվանկային Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ նշանակել: