Հայերեն   English   Русский  

Նիգերիայի ինքնապաշտպանական ջոկատներն ազատել են գերեվարված ավելի քան 800 երեխայի


  
դիտումներ: 963

Նիգերիայի ինքնապաշտպանական ջոկատներն ազատել են «Բոկո Հարամ» իսլամական շարժմանը գերի ընկած 833 երեխայի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, տեղեկացրել է UNICEF-ը:

«Ինքնապաշտպանության ջոկատները, որոնք Նիգերիայի հյուսիս-արևելքում կռվում են «Բոկո Հարամ» իսլամական շարժման դեմ, մոլեռանդների ձեռքից ազատել են 833 երեխայի: Նրանց մեջ երեխաներ կային, որոնք 11 տարեկանից էլ փոքր են»,- ասվում է UNICEF-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ինքնապաշտպանության ջոկատները նշանակալի ավանդ են բերել երեխաներին ռազմական նպատակով օգտագործման դեմ պայքարում: Այսուհանդերձ հանցավոր խմբավորումների մոտ դեռ շատ անչափահասներ կան, որոնք կա՛մ օգնում են մարտիկներին, կա՛մ էլ հենց մասնակցում են մարտական գործողություններին:

Ըստ Համատեղ միացյալ օպերատիվ խմբի տվյալների, որը զբաղվում է ԻՊ-ի դեմ պայքարով, այժմ գերության մեջ 1175 տղա և 294 աղջիկ կա: Սրանք միայն ճշտված տվյալներն են: Նրանց թիվը կարող է ավելի քան 2200 լինել: Մինչ այս «Բոկո Հարամ» արմատական իսլամական խմբավորման դեմ գործողության ժամանակ Նիգերիայի բանակը հազարավոր պատանդների էր ազատել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: