Հայերեն   English   Русский  

Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիտալացվել է


  
դիտումներ: 1228

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կարող է բաց թողնել իր նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ դատական նիստը, քանի որ Մոսկվայում հոսպիտալացվել է: «Московский комсомолец» թերթի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը: Գրում է Gazeta.ru-ն:

«Վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության, բայց կայուն», - ասել է Պարֆյոնովը:

Նրա խոսքերով՝ Ջիգարխանյանի հիվանդության պատճառով նրա մասնակցությունը հոկտեմբերի 22-ին կայանալիք դատական նիստին նույնպես անթույլատրելի է դառնում: Նա չի հստակեցրել դերասանի ախտորոշումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: