Հայերեն   English   Русский  

Անհայտ անձը պատանդ է վերցրել Քյոլնի կայարանում


  
դիտումներ: 468

Գերմանիայի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել և բնակչությանը խնդրել խուսափել Քյոլնի երկաթուղային կայարանի հարակից տարածքում գտնվելուց: Նման հաղորդագրության տարածումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհայտ անձն այնտեղ պատանդ է վերցրել: Գրում է Russian.rt.com-ը:

Ոստիկանությունը հաղորդագրությունը տարածել է թվիթեր սոցիալական ցանցում:

«Բրեսլաուեր-պլացի տարածքում պատանդ են վերցրել: Ոստիկանությունը դեպքի վայրում է գտնվում և պարզաբանում իրավիճակը», - նշվել է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը կոչ է արել խուսափել տվյալ տարածքից:

Սեպտեմբերի վերջին Գերմանիայի Ռավենսբուրգ քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր անցորդների վրա:

Ավելի ուշ հաղորդվեց, որ դեպքի պատճառ կարող էր լինել երիտասարդի և նրա գործընկերոջ միջև ծագած վեճը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: