Հայերեն   English   Русский  

​Դրեյքը պատմել է Ռիհանայից հիվանդագին բաժանման մասին


  
դիտումներ: 980

Դրեյքը պատմել է Ռիհաննայի հետ ծանր բաժանության մասին

Երգիչն անկեղծ հարցազրույց է տվել

Օրեր առաջ ռեփեր Դրեյքը հյուրընկալվել է HBO հեռուստաալիքի թոք-շոուներից մեկին, որի ընթացքում երգիչը հաղորդավարին պատմել է երգչուհի Ռիհանայից հիվանդագին բաժանման մասին: Գրում է Elle.ru-ն:

Ռեփերը խոստովանել է, որ ինքը դեռևս 22 տարեկանից սիրահարված է եղել Ռիհանային: Նրա երազանքը կատարվել է և 2016 թ. գարնանը հայտնի դարձավ, որ նրանք հանդիպում են:

«Կյանքը երբեմն լի է անակնկալներով, սակայն երբեմն այն մեզ շատ դժվար դասեր է տալիս: Օրինակ բոլորը խոսում էին Ռիհանայի հետ մեր կախարդական հարաբերությունների մասին, և ամեն ինչ իսկապես հիասքանչ էր: Սակայն այժմ այդ հեքիաթը չկա: Ամեն ինչ ավարտված է», - ափսոսանքով հայտարարել է ռեփերը:

Դրեյքը հավելել է, որ ցանկացել է ընտանիք կազմել Ռիհանայի հետ, սակայն, ցավոք, ամեն ինչ պլանի համաձայն չի ընթացել: Ռիհանան ռեփերից բաժանվելուց հետո սկսել է հանդիպել միլիարդատեր Ջամիլ Հասանի հետ: Իսկ անցած տարվա հոկտեմբերին Դրեյքը հայր դարձավ, որին երեխա նվիրեց ֆրանսիացի պոռնոդերասանուհի Սոֆի Բրյուսոն: Դրեյքը չի թաքցնում, որ իր որդու մոր հետ այնքան էլ մտերիմ չէ, սակայն երեխան շատ կարևոր է նրա համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: