Հայերեն   English   Русский  

«Տրամաբանությունը հուշում է, որ ընտրություններին կմասնակցենք «Լույս» դաշինքով». Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 397

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան է համարում, որ ընտրություններին «Լույս» դաշինքով կմասնակցեն:

Այս մասին այսօր նա հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ֆորմալ չենք հավաքվել ու որոշել, բայց տրամաբանությունը հուշում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված բրենդը, որը, բնականաբար, շատ լուրջ ռեսուրս է օգտագործել, և այն սկզբունքները, որոնք դրվել են դաշինքի հիմքում, գործում են մինչ այսօր, հետևաբար, այդ նույն ձևաչափով կմասնակցենք ԱԺ ընտրություններին»,- նշեց պատգամավորը:

Մարուքյան նաև խնդիր չի տեսնում, եթե նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվի, և հին օրենսգրքով գնան ընտրություններին»:

Նրա խոսքով՝ ներկայումս այլ իրավիճակ է.« Եթե որևէ մեկը փող չի բաժանում, մեծ հաշվով՝ ռեյտինգային համակարգը, որը ստեղծվել էր փող բաժանելու համար, այլևս չի գործելու: Բայց եթե կլինի համամասնական, այստեղ արդեն մարզերից ներկայացվածության խնդիր է առաջանալու, և սա պետք է կուսակցություններն իրենց ներսում լուծեն, իրենց ցուցակներն այնպես կազմեն, որ մարզերից ներկայացուցիչները լինեն անցողիկ տեղերում»,- նշեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: