Հայերեն   English   Русский  

Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթային մրցումներին


  
դիտումներ: 684

Հոկտեմբերի 16-ի լուսադեմին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ մեկնեց Եվրոպայի այս տարվա մինչև 23 տարեկան հեծանվորդների առաջնության հաղթող Էդգար Ստեփանյանը:

Նա կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարին: Հրապարակային հեծանվավազքում երևանցին հանդես կգա խմբային և «Սկրեչ» մրցաձևերում: Ֆրանսիայի մրցաշարի ավարտից հետո, հոկտեմբերի 23-ին, Էդգարը և մարզիչ Արմեն Գյոզալյանը կմեկնեն Կանադա, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:

22-ամյա հեծանվորդը նպատակ ունի բարձր արդյունքներ գրանցել: Միջազգային վարկանիշային աղյուսակում նա այժմ ունի 1080 միավոր: Էդգարին անհրաժեշտ է վաստակել նվազագույնը 400 միավոր,որպեսզի կարողանա ձեռք բերել 2019թ. Լեհաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության և Մինսկում կայանալիք եվրոպական երկրորդ խաղերի մասնակցության ուղեգրեր:

«Սկրեչ» մրցաձևում անհատական գործակիցներով Էդգարը Եվրոպայում զբաղեցնում է 10-րդ, իսկ աշխարհում` 14-րդ հորիզոնականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: