Իտալիան չի պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը
«Եթե մեզ խնդրեն հաստատել (պատժամիջոցների ուժի մեջ մնալը-խմբ.), մենք կասենք՝ ոչ»,- հայտարարել է Սալվինին: Նա խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի կանխվի կամ գոնե հնարավոր լինի խուսափել Ռուսաստանի նկատմամբ գործողությունների ավտոմատիզմից, որոնք նա անվանել է «քմահաճույք»:
Սալվինին, մասնավորապես, կշտամբել է ԵՄ-ին այն հանգամանքի համար, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառել «իբրև թե Ուկրաինայի նկատմամբ խախտումների» համար, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ, որը գրավել է Կիպրոսի հյուսիսային հատվածը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի նիստի ժամանակ Իտալիան կառաջադրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը: Իսկ սեպտեմբերին ԵՄ Խորհուրդը երկարացրեց Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները: Ռուսատանն էլ հայտարարեց, որ մտադիր չէ ուշադրություն դարձնել ԵՄ-ի նոր պատժամիջոցներին և խոստացավ «զարգանալ սեփական ուղիով»: