Հայերեն   English   Русский  

Ռիհանան աջակցել է Թրամփի դեմ բողոքներին


  
դիտումներ: 1188

Երգչուհի Ռիհանան հրաժարվել է ելույթ ունենալ Super Bowl-ի ընդմիջման ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:

Mirror պարբերականի փոխանցմամբ՝ երգչուհին նման կերպ դեմ է արտահայտվել Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) դիրքորոշմանը ԱՄՆ-ի օրհներգի ժամանակ խաղացողների բողոքի գործողությունների շուրջ:

2017 թ. «Սան Ֆրանցիսկո» ակումբի անդամներ Քոլին Կապերնիկը և Էրիկ Ռիդը հրաժարվել էին առաջնության մեկնարկից առաջ կանգնած լսել ԱՄՆ-ի օրհներգը: Նրանք սևամորթ բնակչության նկատմամբ ոստիկանության գործողությունների դեմ ի նշան բողոքի ծնկի էին եկել:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Ազգային ֆուտբոլային լիգայի
ղեկավարությանը պատժել երկու խաղացողներին նմանատիպ ակցիների համար:

Ավելի վաղ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ևս աջակցել էր Թրամփի դեմ բողոքներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: