Հայերեն   English   Русский  

Ջորջ Բուշի դուստրը պատմել է Սպիտակ տան «ուրվականների» մասին


  
դիտումներ: 293

The Huffington Post պարբերականի փոխանցմամբ՝ Ջեննա Բուշ-Հագերը՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստրը, հայտարարել է, որ Սպիտակ տանն ուրվականներ կան: Գրում է Gazeta.ru-ն:

Բուշ Հագերի խոսքերով՝ մի անգամ գիշերը նախագահի նստավայրի սենյակներից մեկում գտնվող բուխարիից 1920-ականների երաժշտություն է լսվել:

«Ես թռա քրոջս՝ Բարբարայի անկողնու վրա, մենք երկուսս էլ քնած չէինք: Մենք միասին քննարկեցինք դա: Նրանք եկել էին լավ մտադրություններով, նրանք բարյացակամ ուրվականներ էին», - պատմել է ԱՄՆ նախկին նախագահի դուստրը:

Փետրվարին հաղորդվել էր, որ Marist Institute for Public Opinion հետազոտական ծառայության անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 68% -ը հավատում է արտերկրյա քաղաքակրթությունների գոյությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: