Մի հոլանդացի ձկնորսության ժամանակ ոսկու երկու սալիկ է «որսացել», որոնց ընդհանուր արժեքը 850 հազար եվրո է: Այս մասին տեղեկացնում է Inforeactor-ը:
Տղամարդը ենթադրում է, որ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Քուվեյթում իրաքցի զինվորների կողոպտած ոսկին է:
Նման մի դեպք տեղի է ունեցել 2017 թ. Մեծ Բրիտանիայում: Կոլեկցիոներ Նիկ Միդը 37 հազար դոլարով գնված T-54 տանկի վառելիքի խցիկում ոսկու 5 սալիկ էր հայտնաբերել՝ ընդհանուր 2.5 մլն դոլար արժեքով: