Հայերեն   English   Русский  

​Թրամփի վարչակազմն ուզում է օրինականացնել միայն երկու սեռի գոյությունը


  
դիտումներ: 442

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է արգելել փաստաթղթերում սեռի փոփոխությունը: Այդ մասին գրում է The New York Times-ը:

Թերթը նշում է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պաշտպանում էր սեռի հարցում քաղաքացիների ինքնորոշման ազատությունը: Նման քաղաքականությունը հարուցում էր պահպանողականների վրդովմունքը:

Այժմ ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը հանդես է եկել իրավաբանորեն միայն երկու՝ իգական և արական սեռերն ամրագրելու նախաձեռնությամբ: Բացի այդ, տվյալ գերատեսչությունն առաջարկում է արգելել սեռի փոփոխությունը փաստաթղթերում: Յուրաքանչյուր տարակարծություն այդ առնչությամբ կհանգուցալուծվի գենետիկ թեստերի օգնությամբ:

Այդպիսով, ինչպես նշում է պարբերականը, դաշնային մակարդակով 1.4 մլն ամերիկացու կմերժեն սեփական սեռի ճանաչումը (ընտրված ինքնուրույն կամ փոփոխված վիրահատական միջամտությամբ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում տարասեռ զույգերն առավելություն կստանան միսեռների նկատմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: