Ուզում են սահմանափակել Իտալիայի նախագահի լիազորությունները
Ինչպես բացատրել է հռետորը, «դա արդեն չի համադրվում մեր կենսակերպի հետ»:
Ելույթ են ունեցել նաև «Շարժման» առաջնորդ, փոխվարչապետ Լուիջի դի Մայոն և վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է, որ Իտալիայի ներկայիս կառավարությունը մտադիր է իրականացնել իր ծրագրի բոլոր կետերը և պահպանել իշխանությունը մինչև իր լիազորությունների ավարտը, որոնք սպառվում են 2023 թվականին: «Մենք պետք է նորացնենք երկիրը հենց հիմքից»,- ասել է Կոնտեն:
Կոնֆլիկտը «5 աստղերի շարժման» և Իտալիայի նախագահ Սերջո Մատտարելլոյի միջև ծագել է մայիսի վերջին, երբ պետության ղեկավարը հրաժարվել է հաստատել կոալիցիոն «փոփոխությունների կառավարության» կազմը: Մատտարելլան այն ժամանակ որոշել է ձևավորել «տեխնիկական» կաբինետ, ինչը հանձնարարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին աշխատակից, տնտեսագետ Կառլո Կոտտարելլիին, որը հետագայում վայր է դրել մանդատը: Ընդդիմությունն այն ժամանակ նախագահի գործողությունները գնահատել է որպես սահմանադրական լիազորությունների գերազանցում: Նույնիսկ իմփիչմենթի և նոր ընտրությունների պահանջ է ներկայացվել: Սակայն հետագայում այդ պահանջները հետ են վերցվել: