Հայերեն   English   Русский  

ՀՀԿ խմբակցությունը չի պատրաստվում անակնկալներ մատուցել. Արփինե Հովհաննիսյան


  
դիտումներ: 588

Վարչապետի ընտրության հարցում ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի պատրաստվում անակնկալներ մատուցել:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս հարցով Ազգային ժողովն իրավունքի ուժով պետք է հատուկ նիստ գումարի:

«Մնացած ձևակերպումները ես այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ իմ արտահայտած դիրքորոշմամբ կանխորոշել ինչ-որ վերաբերմունք կամ դիրքորոշում: Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է վարչապետի առաջին փուլից հետո քվեարկություն եզրույթի մեկնաբանությանը: Ի վերջո, սրա մասին տեղեկացված են կառավարության տարբեր ներկայացուցիչներ, ասել են, որ կհանգեն եզրակացության: Եթե եզրակացության հանգեն և այդ եզրակացության համապատասխան տարբերակ առաջինը կլինի այն, որ որոշեն Նիկոլ Փաշինյանի թեկնածություն առաջադրել ու հետո ակնկալել, որ կլինի քվեարկություն, որտեղ նա չի ընտրվի, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, երբ պարզապես որևէ մեկը թեկնածու չի առաջադրի, և Սահմանադրության համապատասխան նորմը կմեկնաբանեն այդ կերպ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը կհետևի խմբակցության դիրքորոշմանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: