Հայերեն   English   Русский  

Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՅԴ պատգամավորի «3 մանեթանոց լացի» և «կոկորդիլոսի արցունքների» մասին


ՖԲ գրառում


  
դիտումներ: 786

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նայեցի այս ելույթը ու սարսափեցի... Բացատրեմ, թե ինչո՞ւ:

Որովհետև քաղաքական կուսակցությունները Ազգային ժողով են բերել կա՛մ բանից անտեղյակներ, կա՛մ անմեղսունակների, կա՛մ դեմագոգների: Ուզում ես հասկանալ, թե ինչո՞ւ է արտասվում: Մարիխուանայի ազատականացման համա՞ր: Ոչ: ԼԳԲՏ հնարավոր ամուսնության համա՞ր: Ոչ: Նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը այլ բժշկական "թիմերի" չի հանձնում հիվանդին, որ նրանք բուժեն: Բայց, ասացե՛ք խնդրեմ, 1998--ից ձեր կուսակցությունը իշխանության մեջ է, էհ, բուժեիք: Ո՞վ էր ձեր ձեռքը բռնել: Ուզո՞ւմ եք ասել՝ բժի՞շկ եք: Բայց կարծես թե ժողովրդին ինֆեկցիայով վարակողներից եք եղել ու նրան հասցրել վիրահատարան, ինչպես դուք եք ասում, ու Նիկոլ Փաշինյանն էլ փայլուն փրկել է հիվանդին... Հիմա արտասվում ե՞ք, որ Փաշինյանը կոնսիլիում չի անո՞ւմ: Բա 20 տարի կոալիցիայում եք եղել, 3 այլ փրկիչ-բժշկիչ ուժերի հետ: 20 տարի ունեիք կոնսիլիումի համար.... Բա ի՞նչ եք արել, եթե կոնսիլիում չեք արել..... Վերջում Ղարաբաղի մասին, ու ոչ միայն տիկնոջ պահով: Հարգելի պատգաավորներ, քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչներ, դուք իսկապես գտնում եք, որ Ղարաբաղի հարցում մոտակա ժամանակներում ոչ հայանպաստ լուծում է լինելո՞ւ: Իսկապե՞ս: Երբ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև անդունդը օրավուր ահռելի մեծանո՞ւմ է: Ու նրանք նման բարդ հակամարտության մեջ համաձայնության են գալու՞: Դուք այդքան անտեղյա՞կ եք, անարհեստավա՞րժ եք, թե ուղղակի դեմագոգիան ու ստախոսություն եք քոքել: Բա էլ ինչո՞ւ եք զարմանում, որ այս իմաստուն ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այս կոկորդիլոսի արցունքները չեն կարող անկեղծ համարել: Եթե գիտեք իրականությունն ու այսպես 3 մանեթանոց լացեր եք տալիս, ուրեմն մի զարմացեք, թե ինչու ձեզ ոչ մի բանի մոտ չեն թողնում ու չեն թողնելու: Եթե բեխաբար եք, գնացեք ձեր տներով ու զբաղվեք այլ գործով. այս գիտլիքներով ու խորհրդարանում դուք աղետ եք ազգի գլխին: Մի շահարկեք ազգի նրբագույն նյարդն ու դրա վրա մի խաղացեք, դա անբարոյականություն է: Եւ վերջապես, ազնիվ եղեք ու ԱՄՆ դեսպան Միլիսի խոսքերը մի վերագրեք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը. դեսպանը գաղտնազերծել է, որ հողերը տալու համաձայնությունը նախկին իշխանություններն են տվել, ոչ թե նորերը.... Ինչ ասեմ՝ անպատկերացնելի սրտխառնոց առաջացավ այս կեղծավորությունից ու անազնվությունից»:

Տեսանյութն՝ այստեղ ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: