Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի կոալիցիան մեկնաբանել է ռմբակոծությունների հետևանքով 62 խաղաղ բնակչի մահվան փաստը


  
դիտումներ: 532

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան հերքում է Դեյր Էզ Զոր նահանգի գյուղերից մեկի ուղղությամբ օդային հարվածի հետևանքով 62 խաղաղ բնակչի մահվան փաստը: Գրում է Gazeta.ru-ն:

Կոալիցիայի ներկայացուցիչ, ցամաքային ուժերի գնդապետ Շոն Ռայանը հայտարարել է, որ կոալիցիայի հարվածը ոչնչացրել է ԻՊ-ի օբյեկտները, որոնք օգտագործվել են հարձակումներ իրականացնելու նպատակով:

Նրա խոսքերով՝ հարձակումների պլանավորման և իրականացման համար որպես հրամանատարական կենտրոն ԻՊ-ը մզկիթն է օգտագործել:

«Ցամաքային ուժերի հրամանատարի գնահատականներով՝ օդային հարվածի ժամանակ կենտրոնում միայն ԻՊ-ի ահաբեկիչներն են գտնվել», - հայտարարել է Ռայանը:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն պահանջել էր ՄԱԿ-ից հետաքննել Դեյր Զոր նահանգում Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի իրականացրած օդային հարվածների արդյունքում 60 մարդկանց մահվան միջադեպը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: