Ընկույզի միջնպատի բուժիչ հատկությունները
Ընկույզի բարակ ներքին միջնապատը, որը սովորաբար դեն ենք նետում, բոլոր հիվանդությունների դեմ համադարման է։ Գրում է Secrety.club-ը:
Լրացնում է յոդի պակասը
Յոդի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման հանգեցնել, որոնց թվում՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում, մաստոպաթիա, միոմա, շագանակագեղձի ադենոմա և ալյն: Յոդի պակասը դրսևորվում է ընդհանուր թուլության, մատների դողի, դյուրագրգիռության, մոռացկոտության, արյան բարձր ճնշման տեսքով:
Այս նյութի պակասը կարելի է ընկույզի օգնությամբ լրացնել: Մոտավորապես կես բաժակ ընկույզի միջնապատ հավաքել, վրա 200 գրամ ջուր ավելացնել և եռացնել: Սառած թուրմը քամել և ուտելուց առաջ օրական երեք անգամ խմել: Բուժման կուրսը երեք շաբաթ է կազմում:
Բուժում է կոնյունկիվիտիտը
Սրճաղացով մանրացնել ընկույզի միջնապատը: Ստացված կես բաժակ փոշուն ավելացնել մեկ ու կես բաժակ սառը ջուր և եռացնել: Թույլ կրակի վրա եփել 20 րոպե: Այնուհետև քամել մի քանի շերտերով շղարշով: Բամբակյա սկավառակները թրջել եփուկի մեջ և դնել աչքերին: Կուրսը պետք է շարունակել մեկ շաբաթ՝ յուրաքանչյուր երեկո քնելուց առաջ:
Օգնում է ձվարանների կիստայի դեպքում
Ընկույզի 2 ճաշի գդալ միջնապատի վրա 300 գրամ եռացրած ջուր լցնել և 20 րոպե թույլ կրակի վրա եփել: Եփուկը մեկ ժամ թողնել, որպեսզի սառչի, այնուհետև խմել օրվա ընթացքում: Բուժման կուրսը մեկ ամիս պետք է շարունակվի:
Ազատում է հոդերի ցավից
Ընկույզի միջնապատերով սպիրտային թուրմն օգնում է ցավազրկել բորբոքված հոդերը: Խորհուրդ է տրվում 0.5 լիտր տարողությամբ մուգ շշի մեկ երրորդ հատվածը լցնել ընկույզի միջնապատով, վրան օղի ավելացնել, թողնել 2-3 շաբաթ, քամել և ուտելուց առաջ 1 ճաշի գդալ օգտագործել:
Բացի այդ ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս նյարդարմատաբորբի (ռադիկուլիտ) և հոդերի ցավերի դեպքում ընկույզի միջնապատով և ջրով պատրաստված թուրմով շփումներ անել:
Նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը
Ընկույզի միջնապատերը ստիպում են նահանջել այնպիսի լուրջ հիվանդության, ինչպիսին շաքարախտն է: Երկու ճաշի գդալ միջնապատի վրա այնքան օղի լցնել, միչև այն ամբողջությամբ ծածկվի և թողնել մեկ շաբաթ: Թուրմը պետք է ամեն օր խմել, օրական 5-6 կաթիլ՝ նախօրոք երկու գդալ ջրի հետ խառնելով: Այնքան ժամանակ օգտագործել մինչև արյան մեջ շաքարի քանակը անհրաժեշտ քանակի հասնի: