Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունը Պուտինին Վաշինգթոն է հրավիրել


  
դիտումներ: 592

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Սպիտակ տունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վաշինգթոն է հրավիրել: Գրում է Gazeta.ru-ն:

Բոլթոնը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թբիլիսի կատարած այցի շրջանակներում:

«Մենք նախագահ Պուտինին Վաշինգթոն ենք հրավիրել», - ասել է Բոլթոնը:

Ընդ որում՝ Բոլթոնը պարզաբանել է, որ այս պահին դեռևս հստակ չէ, արդյոք Ռուսաստանի նախագահը ընդունել է հրավերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հաջորդ անձնական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Ֆրանսիայում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված իրադարձությունների շրջանակներում:

Ավելի վաղ Պուտինը և Բոլթոնը նոյեմբերի 23-ին հանդիպել էին Մոսկվայում: Երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր, որոնց թվում երկկողմ համագործակցությունը: Հայտնի էր դարձել, որ Պուտինը զարմանք է արտահայտել՝ Բոլթոնին հիշեցնելով Միացյալ Նահանգների կողմից ոչ ընկերական քայլերի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: