Դևիդ Բոուիի այրին երդվել է չամուսնանալ նրա մահից հետո
դիտումներ: 1251
63-ամյա Իմանի խոսքերով՝ հաճախ է միայնակ զգում իրեն, սակայն չի հետաքրքրվում նոր հարաբերություններով:
«Ես երբեք նորից չեմ ամուսնանա: Օրեր առաջ ես հիշատակել եմ ամուսնուն մի զրույցի ժամանակ և ինձ հարցրել են, թե արդյոք նկատի ունեմ իմ հանգուցյալ ամուսնուն: Ես ասացի` ոչ, քանի նա միշտ իմ ամուսինն է լինելու», - հայտարարել է մոդելը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Բոուի հուշարձանի խեղաթյուրման մեջ կասկածվողը: