Հայերեն   English   Русский  

​Մարտին Սկորսեզեն հետաձգել է Բիլ Քլինթոնի մասին ֆիլմի նկարահանումները


  
դիտումներ: 778

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հետաձգել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները` վերջինիս հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

The New York Times պարբերականի փոխանցմամբ` ֆիլմի նկարահանման աշխատանքների հետաձգման պատճառ է հանդիսացել Քլինթոնի` լրագրողների կողմից իրեն տրվող հարցերի համաձայնեցման և ֆիլմի ավարտը վերահսկելու ցանկությունը:

Սկորսեզեն ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսել էր դեռևս 2012թ-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: