Հռոմի պապն օրհնել է ՀՀԿ-ական համայնքապետին
Կաթողիկե եկեղեցին նորոգելու համար նախապատրաստական աշխատանքները երեք տարի են տևել, շինարարական աշխատանքներն ընթացել են 2018-ի ապրիլից:
- Եկեղեցին ամբողջական վերանորոգման է ենթարկվել: Շուրջ 10 մլն դրամի չափով նվիրատվություն են կատարել տարբեր անհատներ ու կազմակերպություններ: 1 մլն 300 հազար դրամ տրամադրել է Անիի համայնքապետարանը, 3 մլն 715 հազար դրամ Հայկական Կարիտասի օժանդակությունն է, նաև եկեղեցու ջեռուցման համակարգն է տեղադրվել, գազա և ջրաֆիկացումն է կատարվել, տարածքը բարեկարգվել, - ասում է Լանջիկ, Ձիթհանքով, Արևիկ և Ազատան գյուղերի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանը:
Եկեղեցու նորոգմանն աջակցություն ցուցաբերած բոլոր բարերարներին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական օրհնություն էր ուղարկել, այդ թվում՝ Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանին: Վերջինիս հրաժարականն են պահանջում Մարալիկի և հարակից գյուղերի բնակիչները արդեն երեք ամիս: