Հայերեն   English   Русский  

Գագիկ Ծառուկյանը հերքում է , որ բարեխոսել է Հովիկ Աբրահամյանի եղբոր համար


  
դիտումներ: 2056

«Ոչ մի ներդրում չեմ ունեցել, օրինականության հարց է, օրենքի օրինականության առաջ բոլորն են պատասխանատու, Ջոնիկ Արգամիչին ձերբակալել էին զենքի համար, կասկածում էին՝ «Մարտի 1»-ի զենքերն է, ճշտել են՝ «Մարտի 1»-ի հետ կապ չունի, բաց են թողել: Կռվող երկիր է, դրանք 15 տարի թաքցրած զենքերն են եղել»:

Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀկ առաջնորդ Գագիկ ծառուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինքը բարեխոսել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ իր խնամու՝ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիխ Աբրահամյանի համար:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հավանական պատերազմի դեպքում այդ զենքերի անհրաժեշտությունը կարող էլինել առաջին գծում :

Լրագրողի դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը երբ է զենքով առաջին գծում կանգնել, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ առաջին գծում եղել է, ուղարկել է, գնացել են: «Պաշտպանելը մենակ զենք վերցնել, կանգնելը չի, պաշտպանին հարկավոր է կերակրել, զինել, ամեն ինչ էլ: Ես օրինական գրանցված 75 զենք ունեմ, 9 «նագրադնոյ» զենք ունեմ, զենք շատ սիրում եմ: Հատուկ գրանցած զենքեր են, զենք սիրում եմ, կրակում եմ, որսի եմ գնում, տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի զենքերը բոլորը օրինական գրանցված զենքեր են, ստուգված, ցանկացած պահի կարող եմ երկրի պաշտպանության համար օգտագործել»,-նշեց նա:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ, եթե պետք լինի, կհանձնի պետությանը այդ զենքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: