Հայերեն   English   Русский  

Մերկելի հեռանալուց հետո Եվրոպան կկորցնի իր առաջնորդին. NYT


  
դիտումներ: 756

The New York Times պարբերականում հրապարակված խմբագրական հոդվածի համաձայն՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնը Անգելա Մերկելի լքելուց հետո Եվրոպան կկորցնի իր ականավոր առաջնորդներից մեկին: Գրում է Gazeta.ru-ն:

Այս շաբաթվա սկզբին Անգելա Մերկելը հայտարարեց, որ 2021թ. կանցլերի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո կհեռանա քաղաքական դաշտից: Դա կարող է նաև ավելի վաղ տեղի ունենալ, եթե մինչև այդ ժամկետը ընտրություններ նշանակվեն, իսկ մինչ այդ բավական ժամանակ կա, որպեսզի ստուգեն նրա հնարավոր հետևորդներին և գնահատեն ապագա մարտահրավերները, գրում է NYT- ը:

Հոդվածի համաձայն՝ Մերկելին այդպիսին խարիզման, քաջությունն ու պերճախոսությույնը չեն դարձրել: Նրա իշխանության 13 տարիների ընթացքում Գերմանիան բավական «հանգիստ և բարգավաճ տեղ էր», չնայած քաղաքական որոշ փոթորիկներին:

Հենց իր հանգստությամբ, հետևողականությամբ և պարկեշտությամբ նա դե ֆակտո ստանձնեց «ազատ աշխարհի առաջնորդի» դերը: Ինչպես նշում է NYT-ը, Մերկելի որոշումներից շատերը պակաս քննադատված էին, քան գովեստի արժանացած: Նրան դատապարտել են Հունաստանում կոշտ տնտեսության պահանջի, ավելի քան մեկ միլիոն փախստականների առաջ 2015թ. Գերմանիայի սահմանների բացման որոշման համար, որը հետագայում կապեցին երկրում Մերկելի վարկանիշի անկման հետ:

Այնուամենայնիվ, Գերմանիայի առաջին կին կանցլերի՝ պաշտոնից հեռանալու որոշումը գլխավորապես ընդունվեց առանց ավելորդ դրամայի, բառերի և հապճեպության:

Թերթը նշում է, որ հրաժարական տալով՝ Մերկելը ճիշտ է վարվում: Վերջերս նա և նրա կոալիցիան կարծես հոգնած լինեին, վարկանիշները նվազել էին, իսկ ավելի քան 13 տարին բավական շատ ժամանակ է ցանկացած քաղաքական առաջնորդի համար, քանի որ ինչպես նշում է թերթը, հենց լավագույն առաջնորդները գիտեն, երբ է հարկավոր հեռանալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: