Շվեյցարիան հանգստանում է. Սոլովյովը՝ Ղարաբաղի գեղեցկության մասին
դիտումներ: 1321
«Եղել եմ Գանձասարում` զարմանալի, անիրական գեղեցկություն: Շինարարության տարեթիվը 1238թ.: Դա ուժի վայր է: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը զարմանալի գեղեցկություն ունի, Շվեյցարիան հանգստանում է», - ասել է Վլադիմիր Սոլովյովը:
Ռուսաստանցի լրագրողը և Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը քննարկել են նաև հայոց պատմությունը, մասնավորապես, Երուսաղեմում հայկական քրիստոնեական ժառանգությունը:
Ավելի վաղ Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակած հաղորդաշարերից մեկի ընթացքում հայտարարել էր, որ Արցախն այն հողն է, որտեղ հայերը միշտ են ապրել: