«ՄԻՊ-երով ու ԵկԱրցախի համահեղինակներով վերամիավորվեցինք». Արտակ Բեգլարյան
Ֆեյսբուքյան գրառում
դիտումներ: 655
«Դեռ չընտրված՝ Ռուբեն Մելքիյանն(խմբ.-Արցախի նախկին ՄԻՊ-ը) արդեն Արցախում է՝ կողքիս: Օրինակելի ընկեր, ղեկավար և գործընկեր: Շնորհակալ եմ...
Հ.Գ. խորհրդանշական է Ռուբենի օպերատիվ #ԵկԱրցախ_ը, քանի որ երբ 2016թ. մայիսին պատրաստվում էի ԵկԱրցախի ֆլեշ մոբը սկսել, գաղափարի մասին կիսվեցի Ռուբենի հետ և ասեցի, որ պատրաստվում եմ #ԱրիԱրցախ հեշթեգը օգտագործել, իսկ ինքը առաջարկեց #ԵկԱրցախ տարբերակը, որը սիրով ընդունեցի:
Այնպես որ ՄԻՊ-երով ու ԵկԱրցախի համահեղինակներով վերամիավորվեցինք՝ հանուն Արցախի և մարդու իրավունքների պաշտպանության :)»:
Հիշեցնենք, որ նշանակման մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն արդեն շնորհավորել է Բեգլարյանին: