Հայերեն   English   Русский  

Լավրովը հայտարարել է Ռուսաստանի վրա հզոր ճնշման մասին


  
դիտումներ: 911

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկիրը գտնվում է հզոր արտաքին ճնշման ներքո: Լավրովը թվարկել է նաև ճնշման գործիքները: Գրում է Life.ru-ն:

«Գործիքները տարբեր են` տնտեսական պատժամիջոցներից մինչև մեր սահմանների մոտ ռազմական գործողությունների ակտիվացում: Աննախադեպ թափ է ընդունել հակառուսական տեղեկատվական քարոզչությունը», - հայտարարել է Լավրովը Ռուսաստանցի հայրենակիցների վեցերորդ համաշխարհային կոնգրեսի բացման արարողության ժամանակ:

Արտաքին գործերի նախարարը նաև հավելել է, որ մի շարք երկրներում աճում են ռուսների և լրատվամիջոցների վրա հարձակումները: Այդ կապակցությամբ Մոսկվան պահանջում է ՄԱԿ-ից և ԵԱՀԿ-ից արձագանքել արտասահմանում ռուսալեզու լրատվամիջոցների նկատմամբ խտրականության դեպքերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: