Հայերեն   English   Русский  

Ողբերգական ավտովթար Գյումրիում. «Շիրակ» օդանավակայանի ճանապարհին բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mazda-ն. Toyota-ն կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր.shamshyan.com


  
դիտումներ: 497

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ճանապարհին բախվել են Mazda մակնիշի 35 PO 344 համարանիշի և Toyօta Land Cruiser մակնիշի 066 AN 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Վթարի հետևանքով Toyօta Land Cruiser-ը կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Խաչիկ Գևորգյանի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: