Հայերեն   English   Русский  

​Բիլ Գեյթսը դադարեցրել է համագործակցությունը սաուդյան հիմնադրամի հետ. WSJ


  
դիտումներ: 635

The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության կապակցությամբ դադարեցնում է համագործակցությունը սաուդյան բարեգործական հիմնադրամի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

«Ջամալ Հաշուկջիի առևանգումը և սպանությունը չափազանց մտահոգիչ են», - հայտարարել է Գեյթսի հիմնադրամի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ հիմնադրամը մտահոգությամբ հետեւում է ընթացիկ իրադարձություններին: Ավելի վաղ Գեյթս ամուսինները սաուդյան բարեգործական հիմնադրամի հետ բարեգործական նախաձեռնություն էին պլանավորել՝ ուղղված տարբեր երկրներում առողջապահության և զարգացման ոլորտներում երիտասարդների նորարարական ծրագրերի աջակցությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: